Գրառումներ Թվիթերահայություն
Թվիթերահայություն
Cancel

Թվիթերահայություն

Ուսումնասիրելով համացանցը և այնտեղ բնակվող մարդկանց, չէի կարող անտարբեր մնալ մի համայնքի հանդեպ, որը նկատում և վերլուծում է կյանքի ամեն մի ակնթարթ։ Մարդիկ ովքեր նախորդ դարերում կարող էին լինել պոետներ, բանստեղծներ և փիլիսոփաներ։

Թվիթերահայություն — ռասա, կրոն և սեռ չճանաչող, ազգությամբ հայ թվիթերյան օգտատերեր՝ ովքեր գրանցվել կամ ներգաղթել են այլ սոց ցանցերից։

Ինչպես համցանցի մյուս համայնքներում այդպես էլ այստեղ կա ընդունված տերմինաբանություն և խոսելաոճ։ Դիտումների և ուսումնասիրությունների արդյունքում ձեզ եմ ներկայացնում դրանցից մի քանիսը՝

IRL

Առաջացել է «In Real Life» արտահայտության հապավումից, որը թարգմանաբար նշանակում է «Իրական կյանքում»։ Օգտատերը գրելով IRL խոսում է իրական կյանքում հանդիպող ինչ որ բանի մասին։

Սռաչ

Մտքերի փոխանակման ինտելեկտուալ պրոցես, որի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում է առաջ տանել իր տեսակետը և գրավել ընթերցողի ուշադրությունը։ Այն ունի ցուցադրական բնույթ և միտված է ծաղրելու դիմացինի տեսակետը։

Փորձագետների համոզմամբ սռաչով զբաղվող մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են մեծամիտ և դոգմատիկ։ Ձեռք են բերում նարցիստներին և մանիպուլյատորներին բնորոշ հատկանիշներ։

Թվի-հավաք

Երկու և ավել թիթերաբնակերի հանդիպում իրական կյանքում (IRL), որը արձանագրվում է սելֆիների և գրառումների միջոցով։ Թվի-հավաքները լինում են ինչպես պլանավորված այնպես էլ ինքնաբուխ։

Ցավոք չեմ կարող նկարագրել թվի-հավաքների բովանդակությունը, քանզի ներկա չեմ եղել ոչ մի հավաքի։ Եթե ունեք հուշագրավ պատություններ կամ նկարներ կարող եք թողնել մեկնաբանություններում։

JavaScript - Տրամաբանական օպերատորներ

Դասական ուղղագրության կանոնները