Գրառումներ Մաստոդոն սոցիալական ցանց
Մաստոդոն սոցիալական ցանց
Cancel

Մաստոդոն սոցիալական ցանց

Մաստոդոնը (անգլ.՝ Mastodon) ապակենտրոն սոցիալական ցանց է, որը չի պատկանում ոչ մի կազմակերպութեան։ Տեխնիկական գիտելիքներ ունեցող իւրաքանչիւր մարդ կարող է տեղակայել իր սեփական հանգոյցը եւ այնտեղից հետեւել այլ մարդկանց։ Միեւնոյն ժամանակ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձինք կարող են գրանցուել գործող հանգոյցներից որեւէ մէկում եւ դառնալ տուեալ համայնքի անդամ։

Ինչպէ՞ս գրանցուել

Աշխարհում կան մաստոդոնի տասնեակ հանգոյցներ որտեղ գրանցումը բաց է։ Նման հանգոյցներ կարող էք գտնել joinmastodon.org կայքում:

Հայաստանում կայ գործող միայն մէկ հանգոյց՝ թութ.հայ, որտեղ գրանցումը հրաւերով է։ Այնուհանդերձ գրանցուելով ցանկացած այլ հանգոյցում դուք կարող էք հետեւել թթի օգտատերերին։

Եթե արդէն գրանցուել էք ապա ներբեռնէք նաեւ բջջային յաւելուածը։ iOS-ի համար լաւագոյն տարբերակը Amaroq-ն է իսկ Android-ի համար՝ Tusky-ն։ Ամբողջական ցանկը կարող էք տեսնել այստեղ։

Նշուած յաւելուածներում յաճախ չի ստացուում մուտքագրել հանգոյցի հայատառ հասցէն՝ թութ.հայ։ Նման դէպքերում անհրաժեշտ է մուտքագրել հասցէի punycode տարբերակը xn--69aa8bzb.xn--y9a3aq։

Ինչպէ՞ս ստեղծել հանգոյց

Եթե ցանկանում էք ստեղծել ձեր հանգոյցը ապա՝

  1. գնէք գեղեցիկ դոմեն name.am կայքից,
  2. գնէք համապատասխան կարգաւորումներով վիրտուալ սերուեր DigitalOcean-ից,
  3. հետեւէք նշուած կայքերի ցուցումներին։

Այս ամէնը տարեկան կարժենայ մօտ 60,000 դրամ։

Եթե ունէք ձեր անձնական սերուերը ապա կարող էք ներբեռնել մաստոդոնի ելակոդը եւ գործարկել այն ինքնուրոյն։ Դա զգալիօրէն կը նուազեցնի ձեր ծախսերը։