Տրամաբանական արժեքների հետ գործողություններ կատարելու համար ջավասկրպտում կան հետեւյալ օպերատորները՝
Օպերատրո | Անվանում | Նկարագրություն |
---|---|---|
&& | կոնյունկցիա | տրամաբանական «եւ» |
|| | դիզյունկցիա | տրամաբանական «կամ» |
! | ժխտում | տրամաբանական «ոչ» |
Կոնյունկցիա եւ դիզյունկցիա
Կոնյունկցիան եւ դիզյունկցիան երկտեղանի օպերատորներ են, որոնք տրամաբանական մեծությունների համար վերադարձնում են հետեւյալ արժեքները՝
x | y | x && y | x || y |
---|---|---|---|
false | false | false | false |
true | false | false | true |
false | true | false | true |
true | true | true | true |
Ինչպես տեսնում եք՝ կոնյունկցիայի արդյունքում ստանում ենք true միայն այն դեպքում, երբ x եւ y մեծությունները ունեն true արժեք, իսկ դիզյունկցիայի ժամանակ՝ բոլոր այն դեպքերում, երբ նրանցից առնվազն մեկը ունի true արժեք։
ժխտում
Ժխտումը մեկտեղանի օպերատոր է, որը տրամաբանական մեծությունների համար վերադարձնում է հետեւյալ արժեքները՝
x | !x |
---|---|
true | false |
false | true |
Տրամաբանական օպերատորնեը հիմնականում կիրառվում են պայմանի օպերատորի հետ միասին, ավելի էֆեկտիվ դարձնելով դրա աշխատանքը՝
1
2
3
4
5
6
7
8
9
10
const a = true;
const b = false;
if (a && b) {
alert('a && b === true');
}
if (a || b) {
alert('a || b === true');
}
Կարեւոր է իմանալ, որ նույն արտահայտության մեջ օգտագործվող կոնյունկցիայից եւ դիզյունկցիայից առաջնահեերթության աստիճանով մեծ է կոնյունկցիան։
Չնայած այն բանի, որ տրամաբանական օպերատորները նախատեսված են տրամաբանական տիպի մեծությունների հետ գործողություններ կատարելու համար, դրանք կիրառելի են նաեւ այլ տիպերի դեպքում, օրինակ՝
1
2
3
4
5
const a = null || 2;
const b = null && 2;
alert(a);
alert(b);
Ինչպես արդեն գիտենք նախորդ հոդվածներից, null-ը համարժեք է false-ին, իսկ 0 -ից բացի ցանկացած թիվ՝ true-ին։ Այդ պատճառով a-ն հավասար կլինի 2-ի, իսկ b-ն՝ null-ի։
Շարունակեք փորձարկել տրամաբանական օպերատորները տարբեր արժեքների համար եւ համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկացել։