Հաճախ անհարժեշտ է լինում, որ ծրագիը պայմանից կախված կատարի տարբեր գործողություններ։ Այպիսի դեպքերում օգտագործվում է if («եթե») օպերատորը, որը ունի հետեւյալ կառուցվածքը՝
1
2
3
4
5
const condition = true;
if (condition) {
alert('Condition is true');
}
if օպերատորից հետո փակագծերում գրվում է տրամաբանական (Boolean) մեծություն կամ արտահայտություն, որի true արժեքի դեպքում աշխատում է պայմանի բլոկում` ձեւավոր փակագծերում գրված կոդը:
Սխալ պայմանի դեպքում
Պայմանի օպերատորը ունի լրացուցիչ else («հակառակ դեպքում») բլոկը, որը աշխատում է միայն պայմանի սխալ լինելու դեպքում, օրիանկ՝
1
2
3
4
5
6
7
const condition = false;
if (condition) {
alert('Condition is true');
} else {
alert('Condition is false');
}
Մի քանի պայմանի դեպքում
Երբեմն անհրաժեշտ է լինում ստուգել պայմանի մի քանի տարբերակներ, օրինակ՝
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
var age = 23;
if (age < 12) {
alert('You are toddler!');
} else {
if (age < 18) {
alert('You are teen!');
} else {
alert('You are adult!');
}
}
նման դեպքերում կարող ենք օգտագործել else if («հակառակ դեպքում, եթե») օպերատորը, որը ունի հետեւյալ կառուցվածքը՝
1
2
3
4
5
6
7
8
9
var age = 23;
if (age < 12) {
alert('You are toddler!');
} else if (age < 18) {
alert('You are teen!');
} else {
alert('You are adult!');
}
Ի տարբերություն else բլոկի, else if բլոկը կարող է օգտագործվել մեկից ավելի անգամ։
Փորձեք ինքնուրույն գրել ծրագիր, որը տրված n թվի համար կստուգի եւ մոդալ պատուհանով ցույց կտա՝ «Թիվը զույգ է», եթե տրված թիվը զույգ է եւ «Թիվը կենտ է», եթե կենտ է։
Հուշում՝ զույգ թվերը բաժանվում են 2-ի առանց մնացորդի։