Այս բաժնում կուսումնասիրենք հարաբերման օպերատորները եւ դրանց վերադարձրած տրամաբանական (Boolean) արժեքները։
Այդ օպերատորներն են՝
Օպերատոր | Նկարագրություն |
---|---|
> | Մեծ է |
< | Փոքր է |
>= | Մեծ կամ հավասար է |
<= | Փոքր կամ հավասար է |
== | Արժեքով հավասար է |
!= | Արժեքով հավասար չէ |
=== | Արժեքով եւ տիպով հավասար է |
!== | Արժեքով կամ տիպով հավասար չէ |
Կարեւոր է հիշել, որ հավասարման նշանը վերագրման օպերատորն է, իսկ համեմատության համար անհրաժեշտ է օգտագործել՝ == օպերատորը, օրինակ՝
1
2
3
4
5
const a = 45;
const b = 13;
const isEqual = a == b;
alert(isEqual);
այս օրինակում isEqual հաստատունը կստանա false արժեք, քանի որ a հաստատունի արժեքը հավասար չէ b հաստատունի արժեքին։
Որպեսզի վստահ լինենք, որ համեմատվող մեծությունները հավասար են ոչ միայն արժեքով այլ նաեւ տիպով, անհրաժեշտ է օգտագործել՝ === օպերատորը, օրինակ՝
1
2
3
4
5
const a = '12';
const b = 12;
const isEqual = a === b;
alert(isEqual);
այս օրինակում isEqual հաստատունը կստանա false արժեք, քանի որ a հաստատունի տիպը կամ արժեքը հավասար չէ b հաստատունի տիպին կամ արժեքին։
Կարեւոր է իմանալ՝ 0 թիվը, “” - դատարկ տողը, null-ը, undefined-ը եւ NaN-ը համարժեք են false-ին իսկ մնացած բոլոր մեծությունները համարժեք են true-ին։
Ջավասկրիպտում թվերից բացի, կարող ենք համեմատել նաեւ տառերը`
1
2
alert('ա' < 'բ'); // կստացվի true
alert('ա' > 'Ա'); // կստացվի true
այս համեմատության համար օգտագործվում է Unicode-ի ստանդարտով տառերի թվային արժեքները։ Օրինակին նայելով կարող ենք տեսնել, որ տառերի արժեքները այբենական կարգով մեծանում են, ընդ որում փոքրատառերը կարգով առաջ են մեծատառերից։