Գրառումներ JavaScript - Oպերատորներ։ Թվաբանական օպերատորներ
JavaScript - Oպերատորներ։ Թվաբանական օպերատորներ
Cancel

JavaScript - Oպերատորներ։ Թվաբանական օպերատորներ

Օպերատորները լինում են երկու տեսակի՝

  1. Unary (մեկտեղանի) - կոչվում է այն օպերատորը, որը կիրառվում է մեկ արգումենտի համար։ Օրինակ` - (մինուս) օպերատորը համարվում է մեկտեղանի, եթե այն օգտագործվում է թիվը բացասական դարձնելու համար
  2. Binary (երկտեղանի) - կոչվում է այն օպերատորը, որը կիրառվում է երկու արգումենտի համար։ Օրինակ՝ - (մինուս) օպերատորը համարվում է երկտեղանի, եթե այն օգտագործվում է հանման գործողության համար

Թվաբանական գործողություններ կատարելու համար սահմանված են հետեւյալ օպերատորները՝

ՕպերատորՆկարագրություն
+Հանրահաշվական գումար
-Հանրահաշվական տարբերություն
/Հանրահաշվական քանորդ
*Հանրահաշվական արտադրյալ
%Բաժանման արդյունքում մնացորդի ստացում
++Ինկրեմենտ (փոփոխականի արժեքը մեծացնում է մեկով)
Դեկրեմենտ (փոփոխականի արժեքը նվազեցնում է մեկով)

Վերջին երկու օպերատորներից բացի, մնացած բոլորը՝ հնարավորություն են տալիս կատարել թվաբանական գործողություններ փոփոխակաների եւ թվերի հետ, օրինակ՝

1
2
3
4
let sum = 1 + 2;
sum = sum + 4;

alert(sum);

իսկ, ինկրեմենտը եւ դեկրեմենտը օգտագործվում են միայն փոփոխականների համար, օրինակ՝

1
2
3
4
let num = 1;
num++;

alert(num);

Ինկրեմենտի եւ դեկրեմենտի օպերատորները կարող ենք գրել ինչպես փոփոխականից հետո, այնպես էլ փոփոխականից առաջ։ Այդ երկու գրելաձեւերի տարբերությունը տեսանելի է միայն այն դեպքում, երբ արդյունքը օգտագործվում է նույն արտահայտության մեջ, օրինակ՝

1
2
3
4
5
6
7
8
let a = 1;
let b = 1;

alert(a++); // հավասար կլինի 1-ի
alert(++b); // հավասար կլինի 2-ի

alert(a); // հավասար կլինի 2-ի
alert(b); // հավասար կլինի 2-ի

երկու դեպքում էլ a եւ b փոփոխականների արժեքը կմեծանա մեկով։


Ջավասկրիպտում հանրահաշվական արտահայտություները կատարվում են թվաբանական գործողությունների օրենքներին համապատասխան, օրինակ՝

1
2
3
const c = (6 / 2) * (1 + 2);

alert(c);

c -ի արժեքը կստացվի 9։