Ինչպես արդեն գիտենք, ջավասկրիպտը դինամիկ տիպայնացում ունեցող ծրագրավորման լեզու է, ինչի շնորհիվ փոփոխականը հայտարաում ենք առանց սահմանելու նարա մեջ պահվող արժեքի տիպը։ Փոփոխականի տիպը որոշվում է ավտոմատ, ծրագրի կատարման պահին եւ կարող է փոխվել նոր արժեք վերագրելու դեպքում։ Այդ տիպերը տեսնելու համար օգտագործվում է typeof օպերատորը, որը կարող ենք գրել փոփոխականի կամ արժեքի դիմաց, օրինակ՝
1
2
3
4
let num = 12;
alert(typeof num);
alert(typeof 'Lusine');
Ջավասկրիպտի հիմնական տիպերրն են՝
Number - Թիվ
Այս տիպին են պատկանում բոլոր թվերը, Infinity (բնական թվերի անվերջությունը), -Infinity (բացասական թվերի անվերջությունը) եւ NaN –ը, որը ստացվում է մաթեմատիկորեն անհաշվելի արտահայտության արդյունքում:
1
2
3
4
5
let a = 3;
alert(typeof a);
let b = Infinity;
alert(typeof b);
String - Տող
Այս տիպին են պատկանում լատինական, մեկական կամ երկուական չակերտների մեջ գրված ցանկացած արժեք, օրինակ՝
1
2
3
const email = '[email protected]';
alert(typeof email);
Undefined - Չսահմանված
Այս տիպին է պատկանում undefined արժեքը։ Այդպիսի արժեք ունեն չսահմանված փոփոխականները, օրինակ՝
1
2
3
4
5
6
let a;
let b = 'text';
b = undefined;
alert(typeof a);
alert(typeof b);
այս օրինակում a փոփոխականը undefined տիպի է, քանի որ չունի արժեք։ undefinde կարող ենք վերագրել արդեն արժեք ունեցող փոփոխականին, որպիսզի փոխենք դրա տիպը՝ չսահմանվածի։
Null - Դատարկ
Այս տիպին է պատկանում null-ը։ null-ը չի հանդիսանում որեւէ այլ տիպի զրոյական արժեք, այն ինքն իրենով առանձին տիպ է, որի արժեքը համարվում է «դատարկ» կամ «անհայտ» արժեք։
1
2
3
let data = null;
alert(typeof data);
null արժեքի համար typeof օպերատորը null-ի փոխարեն վերադարձնում է object, ինչը պաշտոնապես համարվել է ջավասկրիպտ լեզվի սխալ։
Boolean - Տրամաբանական
Այս տիպին են պատկանում 2 արժեք՝ true (ճիշտ), false (սուտ), օրինակ՝
1
2
3
let checked = true;
alert(typeof checked);
Symbol - Սիմվոլ
Այս տիպին պատկանող արժեքը ունիկալ է, որը կարող ենք ստանալ միայն Symbol ֆունկցիայի օգնությամբ, օրինակ՝
1
2
3
let key = Symbol();
alert(typeof key);
Object - Օբյեկտ
Այս տիպին է պատկանում ձեւավոր փակագծերի մեջ գրվող տվյալների հավաքածուն, օրինակ՝
1
2
3
4
5
6
7
let user = {
name: 'Arsen',
age: 20,
email: '[email protected]',
};
alert(typeof user);
Օբյեկտից բացի, մյուս 6 տիպերը համարվում են պարզ տիպեր։
Հետագա հոդվածներում առանձին-առանձին կուսումնասիրենք բոլոր տիպերը եւ կսովորենք դրանց հետ աշխատելու մեթհոդները։