Գրառումներ JavaScript - Ներածություն
JavaScript - Ներածություն
Cancel

JavaScript - Ներածություն

Այսօր աշխարհում ամենապահանջված ծրագրավորման լեզուներց մեկը ջավասկրիպտն է։ Այն ստեղծվել է 1995թ -ին Բրենդան Այկի կողմից եւ առաջին անգամ կիրառվել` Netscape Navigator 2 beta դիտարկիչում։

Ջավասկրիպտը մուլտի-պարադիգմ, թույլ տիպայնացված, դինամիկ, ինտերպրիտացվող, ծրագրավորման լեզու է, որը ի սկզբանե նախատեսված է եղել վեբ կայքերին կենդանություն հաղորդելու համար։ Ջավասկրիպտով ծրագիր գրելու համար բավարար է ունենալ տեքստային խմբագրիչ, օրինակ՝

1
2
3
4
Sublime Text: https://www.sublimetext.com
Atom: https://atom.io
Brackets: http://brackets.io
Notepad++: https://notepad-plus-plus.org

եւ վեբ դիտարկիչ (Web Browser), օրինակ՝

1
2
Chrome: https://www.google.com/chrome
Firefox: https://www.mozilla.org/hy-AM/firefox/new

Ժամանակակից բոլոր դիտարկիչներում կա ներդրված ջավասկրիպտի ինտերպրիտատոր, որը աշխատեցնում է HTML ֆայլում script տիպի թեգով դրված ջավասկրիպտի կոդը։

Եկեք գրենք մեր առաջին ծրագիրը, որը վեբ դիտարկիչի մոդալ պատուհանով ցույց կտա “Hello World!” հաղորդագրությունը։ Վերոնշյալ տեքստային խմբագրիչնեից մեկի օգնությամբ, աշխատասեղանին (Desktop-ին) ստեղծեք index.html ֆայլ եւ ֆայլի մեջ գրեք հետեւյալ HTML կոդը՝

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
<!DOCTYPE html>
<html lang="en">
  <head>
    <meta charset="UTF-8" />
    <title>Title</title>
  </head>
  <body>
    <script>
      alert('Hello World!');
    </script>
  </body>
</html>

Հաղորդագրությունը տեսնելու համար պահպանեք ֆայլի փոփոխությունները եւ բացեք այն վեբ դիտարկիչի օգնությամբ։

alert(…)-ը ֆունկցիա է, որը դիտարկիչի մոդալ պատուհանով ցույց է տալիս հաղորդագրություն, քանի դեռ օգտատերը չի սեղմել “OK” կոճակը։

Որպեսզի ջավասկրիպտով գրված ծրագիրը խառնված չլինի HTML ֆայլի բովանդակության հետ, եկեք ստեղծենք script.js անունով նոր ֆայլ

1
alert('Hello World!');

եւ միացնենք այն index.html-ին որպես արտաքին սկրիպտ։

1
2
3
4
5
6
7
8
9
10
<!DOCTYPE html>
<html lang="en">
  <head>
    <meta charset="UTF-8" />
    <title>Title</title>
  </head>
  <body>
    <script src="script.js"></script>
  </body>
</html>

Արտաքին սկրիպտ կցելու դեպքում, տվյալ script թեգի մեջ այլեւս ծրագիր գրել հնարավոր չէ, այդ պատճառով կշարունակենք գրել մեր ծրագրերը script.js ֆայլում։