Գրառումներ Երկաթէ թռչուն
Երկաթէ թռչուն
Cancel

Երկաթէ թռչուն

Ուզում եմ դուրս գալ երկաթի միջից,
Ձուլուել երամին, հեռանա՜լ, գնա՜լ,

Ուզում եմ դուրս գալ երկրի ուղեծրից,
Կտրուել ցանցից եւ ազատ դառնալ։

Ուզում եմ այնտեղ՝ մութ տիեզերքում,
Վայելուչ պայթել ու աստղ դառնալ.

Որ դեռ չծնուած, ինձ նայող մարդուն,
Գիշերը լուսեղ եւ անհաս թուայ։