Գրառումներ Դասական ուղղագրության կանոնները
Դասական ուղղագրության կանոնները
Cancel

Դասական ուղղագրության կանոնները

Դասական ուղղագրությամբ գրելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի կանոն՝

  1. «ույ»-ի փոխարեն գրվում է «ոյ»,
  2. «յու»-ի փոխարեն գրվում է «իւ»,
  3. «յա»-ի փոխարեն գրվում է «եա»,
  4. «ավ, եվ, իվ»-ի փոխարեն գրվում է «աւ, եւ, իւ»,
  5. բառամիջում ձայնավորներից առաջ լսվում է «վ» գրվում է «ու»,
  6. բառավերջում լսվում է «է» գրվում է «է»,
  7. բառավերջում «ա» եւ «ո» տառերից հետո գրվում է չարտանսանվող «յ» բացառությամբ՝ սա, դա, նա, սրա, դրա, նրա, հիմա, ապա, ահա, հա, այո, քո բառերի, հատուկ անունների եւ հրամայական բառերի,
  8. «կը» նախադաս բայական մասնիկը բաղաձայնից առաջ գրվում է առանձին, օրինակ՝ կը գրեմ, կը գնամ բայց կանեմ, կասեմ։

Կան նաեւ մի շարք բառեր որոնց գրությունը պետք է անգիր հիշել՝

Բառասկզբում գրվում է «յ» (կարդացվում «հ»)

յաճախ, յիշել, յետոյ, յղի, յոյս, յունիս, յստակ, յատուկ, յատակ, յաւէտ, յետ (հետք), յօդուած, յաջող, յաջորդ, յանկարծ, յարատեւ, յարկ, յաւերժ, յիսուն, յուսալ, …

Բառամիջում գրվում է «օ»

խօսք, ծանօթ, ամօթ, կրօն, կօշիկ, մօտ, մօր, հօր, պաշտօն, դրօշ, արտօնեալ, առաւօտ, կարօտ, համառօտ, հետազօտել, աղօթք, գօտի, զբօսնել, օրօր, իրօք, օրօք…

Բառամիջում գրվում է «է»

գէշ, գէր, դէմ, թէյ, դէմք, մէջ, կէս, կողպէք, սէր, սէնց, հէնց, տէնց, նէնց, արդէն, արժէք, զէնք, թէժ, խէժ, ծէս, մէկ, շէնք, պէտք, տարէց, տէր, տնօրէն, փորձագէտ, օրէնք, …

Բառամիջում լսվում եւ գրվում է «է» գլխավորապես այն դեպքերում երբ այդ «է»-ն կարող է հնչյունափոխվել ու դառնալ «ի», օրինակ, գէտ (գիտելիք)։

Կասկածելի թվացող բառերը կարող եք ստուգել բառարանով։