Գրառումներ ժպտացող ծուղակներ
ժպտացող ծուղակներ
Cancel

ժպտացող ծուղակներ

Մարդկային յարաբերութիւնները փոխադարձ վաւերացման գործընթաց է։ Դա կարեւոր է յատկապէս մտքերի իրատեսութիւնը պահելու, իրականութիւնից չկտրուելու առումով։

Բայց յաճախ մենք ստանում ենք սխալ ազդակներ անփոյթ կամ անփորձ մարդկանցից, ինչի արդիւնքում ձեռք ենք բերում վատ սովորութիւններ։

Վատ արարքների համար ժպիտ ստանալը, անկախ իրավիճակից, սատարում է դրա հետագայ կրկնութեանը եւ հակառակը։ Երկու դէպքում էլ մենք կորցնում ենք իրատեսութեան մեզ հասանելիք չափաբաժինը։

Կոշտ լուծումներ փնտրելով կարելի է ուղղակի հեռու մնալ նման մարդկանցից, սակայն պէտք է նաեւ հասկանալ, որ շատերը դա անում են անգիտակցաբար։

Զգուշացէ՜ք ժպտացող ծուղակներից եւ ինքներդ մի ստեղծէք դրանք։